Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը

17:10, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը

Ուկրաինայի կառավարությունը միաձայն քվեարկել է Ռուսաստանի հետ 2011-2020թթ. տնտեսական համագործակցության ծրագրի դադարեցման օգտին:

«Ընդունվել է միաձայն»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

Այդ քայլը Կիևը բացատրել է տնտեսությունը վերակազմավորելու և երկրի ազգային շահերը պաշտպանելու փորձերով:

«Կանենք ամեն ինչ, որպեսզի ագրեսոր երկիրը բարձր գին վճարի Ուկրաինայում ագրեսիվ գործողություններ ծավալելու համար»,- ասել է Գրոյսմանը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի հետ զրույցում:

Տնտեսական համագործակցության ծրագիրը կողմերը ստորագրել էին 2011թ. հունիսին: Այն ենթադրում էր ազատ առևտրի ռեժիմի և ներդրումների փոխադարձ պաշտպանության խորացում, վճարային-հաշվարկային գործողությունների ստեղծում և երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժման ապահովում:

4569 | 0
Facebook