Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Պնդում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ասածները հիմնավորող տեսագրություն չկա, եթե կա, դատախազությունը թո՛ղ հրապարակի». Փաշինյան

15:30, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
«Պնդում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ասածները հիմնավորող տեսագրություն չկա, եթե կա, դատախազությունը թո՛ղ հրապարակի». Փաշինյան

Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «2008-ի մարտի 1-ից 2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության» նախագիծը:

«Լսումների ընթացքում 2008-2009թթ. գործածած մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ մինչ օրս անհայտ է, թե ինչի՞ հիման վրա է 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը Բաղրամյան 26-ում ասել, որ ցուցարարները մեքենայի հետևից կրակում էին զինվորների վրա ու թաքնվում: Դատախազության ներկայացուցիչը, սակայն, Նիկոյանի հայտարարությունն անարձագանք թողեց: Մենք դիմեցին գլխավոր դատախազին, որպեսզի Քոչարյանին հարցաքննության կանչի: Մեր միջնորդությունը մերժվեց, իսկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, թե նախաքննության մարմնի ձեռքի տակ կան Քոչարյանի ասածները հիմնավորող տեսանյութեր: Ուզում եմ մարտահրավեր նետել Կոսնտանյանի հայտարարությանն ու պնդել, որ ստահոդ է, չկա նման տեսագրություն: Եթե կա, գլխավոր դատախազությունը թող հրապարակի այն: Ես պնդում եմ, որ նման տեսագրություն չկա ու չի կարող լինել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Քննարկումը շարունակվում է:

| | |
2408 | 0
Facebook