Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

11:45, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Թբիլիսին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

Վրաստանի խորհրդարանը վաղը կքննարկի փաստաթուղթը, որն արդեն պայմանականորեն ստացել է «Օթխոզորիա-Թաթունաշվիլիի ցանկ» անվանումը, հաղորդում է Независимая газета-ն:

Ըստ էության, խոսքը Ռուսաստանի և ՌԴ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին է, ովքեր մեղադրվում են «Վրաստանի օկուպացված տարածքներում առևանգումների, խոշտոանգումների, սպանությունների համար»:

Դեռևս հայտնի չէ, թե ով կհայտնվի ցուցակում, և ինչ պատժամիջոցներ կկիրառվեն:

Նշվում է, որ ցանկը դեռևս քննարկվում է խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նիստերում: Հանձնաժողովի ղեկավար Սոֆո Կացարավայի խոսքով՝ խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև քաղաքական խորհրդակցություններն արդեն ավարտվել են, կողմերն սկզբունքային բոլոր հարցերով համաձայնության են եկել:

5185 | 0
Facebook