Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանի յուղը՝ կրակին. ՔՊ-ն գնում է հրապարակ. «Ժամանակ»

09:55, երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ.
Սերժ Սարգսյանի յուղը՝ կրակին. ՔՊ-ն գնում է հրապարակ. «Ժամանակ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, հայտարարել է Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ հանրահավաքային շարժում ծավալելու մտադրության մասին, որի «ճանապարհային քարտեզը» կներկայացնի մարտի 31-ին: ՔՊ-ն, փաստորեն, չստանալով «Ելք»-ի մյուս երկու ուժերի հավանությունը, հայտարարում է իր «ճանապարհային քարտեզի» մասին: Ընդ որում՝ այդ մասին հայտարարվում է Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց, որը դե ֆակտո Սարգսյանի վարչապետության մասին էր:

Այդպիսով, նախ գուցե հնարավոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր մասով մերժում է երիտասարդ լիդերների վերաբերյալ Սերժ Սարգսյանի անուղղակի առաջարկը, որ նա, այսպես ասած, հրապարակավ արել էր ընդհանրապես խոսելով իր վարչապետության, այսպես ասած, առանցքային նպատակի մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքավորումից, կերտել երիտասարդ լիդերներ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
3133 | 0