Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը կհավասարեցնի կանանց և տղամարդկանց աշխատավարձերը

23:05, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը կհավասարեցնի կանանց և տղամարդկանց աշխատավարձերը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը CBS հեռուստաալիքին ասել է, որ մտադիր է հավասարեցնել կանանց և տղամարդկանց աշխատավարձերը:

«Մենք աշխատում ենք նախաձեռնության վրա, որը կթողարկվի մոտ ապագայում և ուղղված կլինի կանանց և տղամարդկանց աշխատավարձերի հավասարեցմանը»,- ասել է նա:

Ըստ թագաժառանգ արքայազնի՝ դա թույլ կտա մեծացնել երկրում աշխատող կանանց թիվը: Այժմ այն կազմում է 22%-ը:

Մուհամեդ բեն Սալմանի խոսքով՝ Սաուդյան Արաբիան 2017թ. նոյեմբերին 11 արքայազնների և 4 նախարարների ձերբակալությունից հետո մոտ կարող է բյուջե վերադարձնել 100 միլիարդ դոլար:

Նշենք, որ թագաժառանգ արքայազնը Սաուդյան Արաբիայում արմատական արդիականացման ակտիվ քաղաքականություն է վարում: 2016թ. Էր Ռիայդը թողարկել էր Vision 2030 երկարաժամկետ ծրագիրը, որը մոտակա 15 տարվա ընթացքում նավթային կախվածությունից երկիրն ազատելու նպատակ ունի:

| | |
5171 | 0
Facebook