Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանի վճռով առգրավել են Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու հաշիվները

13:30, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Դատարանի վճռով առգրավել են Ջիգարխանյանի նախկին կնոջ բնակարանն ու հաշիվները

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ փաստաբան Լարիսա Շիրոկովան հայտնել է, որ դատարանն առգրավել է իր պաշտպանյալի բնակարանն ու հաշիվները, փոխանցում է ТАСС-ը:

«Մայրաքաղաքային դատարանն առգրավել է իմ պաշտպանյալի՝ Մոսկվայում Մոլոդոգվարդեյսկի փողոցում գտնվող բնակարանը: Բացի այդ, դատարանը 1 միլիոն ռուբլու չափով կալանք է դրել նրա հաշիվների վրա»,- հայտնել է Շիրոկովան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վիտալիան Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի նկատմամբ՝ ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի համաձայն («Մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում») և նրանից երկիրը չլքելու մասին ստորագրություն վերցրել:

17531 | 0
Facebook