Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անհեթեթություն». Պուտինն անդրադարձել է Սկրիպալի թունավորմանը

10:45, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Անհեթեթություն». Պուտինն անդրադարձել է Սկրիպալի թունավորմանը

Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին հարցին, փոխանցում է Газета-ն:

Պուտինը նշել է, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին ինքն իմացել է ԶԼՄ-ներից:

«Եթե դա մարտական թունավոր նյութ լիներ, ապա տեղում մարդիկ կզոհվեին: Ռուսաստանը նման միջոցներ չունի, մենք դրանք ամբողջովին ոչնչացրել ենք՝ դիտորդների վերահսկողության ներքո»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործը հետաքննելու համար համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ:

Պուտինը նաև հայտարարել է, որ ռուսական կողմին թունավորմանը ներգրավված լինելու մեղադրանքներն «անհեթեթություն, նոնսենս» են, և որ «Ռուսաստանում ոչ ոք իրեն նման բան թույլ չէր տա ընտրություններից և ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ»:

5608 | 0
Facebook