Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԿԸՀ տվյալների համաձայն՝ Պուտինը հավաքում է ձայների 76,67%-ը

10:30, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
ՌԴ ԿԸՀ տվյալների համաձայն՝ Պուտինը հավաքում է ձայների 76,67%-ը

ՌԴ գործող նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը, քվեաթերթիկների 99,75% մշակումից հետո, հավաքել է ձայների 76,67%-ը: Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները:

Պուտինի օգտին քվեարկել է 54,4 միլիոն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի շատ է, քան 2004-ին:

Պուտինը շնորհավորել է իր աջակիցներին և հավելել, որ իր թիմը կարողացել է արժանի արդյունք ցույց տալ:

Նշենք, որ Երևանում ևս արդյունքներն աննախադեպ են եղել: Պուտինի օգտին է քվեարկել ընտրողների 90%-ը. քվեարկությանը մասնակցել է ՌԴ 4879 քաղաքացի:

Իսկ Գյումրիի ընտրատեղամասերում՝ 1200 մարդ: Գյումրիում քվեարկության արդյունքները դեռևս չեն հրապարակվել:

7053 | 0
Facebook