Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը խոստացել են «իրական մղձավանջ» դառնալ թուրքերի համար

10:10, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Քրդերը խոստացել են «իրական մղձավանջ» դառնալ թուրքերի համար

«Ազգային ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները թուրքական զորքերի կողմից Սիրիայի Աֆրին քաղաքի գրավումից հետո հայտարարել են պարտիզանական պայքարի անցնելու մասին:

Երեկ թուրքական զորքերն ու Սիրիական ազատագրական բանակը մտել էին Աֆրին՝ ամբողջությամբ գրավելով քաղաքը: Տարբեր աղբյուրների տվյալների համաձայն՝ թուրքական զորքերի գնդակոծությունների հետևանքով վերջին օրերին 289 մարդ է զոհվել, նրանց թվում՝ 40-ից ավելի երեխաներ:

Figaro-ի հաղորդմամբ՝ քրդերը խոստացել են «իրական մղձավանջ» դառնալ թուրքերի համար:

«Աֆրինում հակամարտությունը կշարունակվի մինչև քաղաքի լիարժեք ազատագրումը: Մեր զորքերն իրական մղձավանջ կդառնան նրանց (թուրքերի) համար»,- ասվում է քրդական ուժերի տարածած հաղորդագրության մեջ:

7488 | 0
Facebook