Խնդրում ենք սպասել...

Միջազգային

18 տարուց ավելի երկիրը ղեկավարած Պուտինը առաջադրվում է ևս 6 տարով. էքզիթփոլ

22:45, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
18 տարուց ավելի երկիրը ղեկավարած Պուտինը առաջադրվում է ևս 6 տարով. էքզիթփոլ

ՌԴ-ում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Ժամը 19։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59,5%-ը։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններում առաջատարն է: Նա ստացել է ընտրողների 76,3%-ի քվեները:

Վլադիմիր Պուտինն, ով Երկիրը ղեկավարում է արդեն18 տարուց ավելի, առաջադրվում է նոր՝ 6-ամյա ժամկետով:

Համաձայն Էքզիթփոլի՝ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինն ստացել է ձայների 11,9%-ը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին 6%. «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը՝ 2%, Գրիգորի Յավլինսկին՝ 1%:

Էքսզիթփոլի հարցումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 112,7 հազար մարդ՝ 737 բնակավայրերի 1127 ընտրատեղամասերում:

8968 | 5
Facebook