Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ալբինոսների մրցույթ, այս անգամ՝ Զիմբաբվեում

19:05, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
Ալբինոսների մրցույթ, այս անգամ՝ Զիմբաբվեում

Աֆրիկա մայրցամաքի տարածքում արդեն երկրորդ անգամ անց է կացվել ալբինոսների գեղեցկության մրցույթ: Առաջին անգամ այն անց է կացվել Քենիայում, երկրորդ անգամ՝ Զիմբաբվեում:

Մրցույթի եզրափակիչը կազմակերպվել է մայրաքաղաք Հարարեում: Գիշերային ակումբներից մեկում «Միսս ալբինոս» տիտղոսի համար պայքարել է 12 մասնակից, հաղթող է ճանաչվել 22-ամյա Սիգեմբիսսո Մուտուկուրան:

Նա պատմել է, որ ալբինոս մարդիկ աֆրիկյան սոցիումում մեծ խնդիրների առջև են կանգնում, իսկ այս մրցույթը հնարավորություն է տալիս ապացուցելու, որ ալբինոսներն էլ կարող են լինել գեղեցիկ ու հաջողակ:

Ալբինոսների մրցույթ, այս անգամ՝ Զիմբաբվեում
Ալբինոսների մրցույթ, այս անգամ՝ Զիմբաբվեում

Աֆրիկայում լինել ալբինոս նշանակում է լինել սպիտակ ագռավ՝ հալածվելով անվերջ ծաղրուծանակից: Սակայն ամենասարսափելին այն է, որ տեղաբնակներից շատ շատերը հավատում են, որ այս մարդիկ կարող են հաջողություն բերել, եթե կախարդը թուրմ եփի նրանց մարմնամասերից: Այս պատճառով Աֆրիկայում սպանվում է ալբինոսների մեծ մասն, իսկ շատ շատերը զրկվում են իրենց վերջույթներից: Շատ ընտանիքներ իրենք են վաճառում մելանինի պակասից տառապող իրենց հարազատին՝ դատապարտելով նրան անխուսափելի ու դաժան մահվան:

Իսկ ահա առաջին մրցույթն՝ անցկացված Քենիայում:

8056 | 0
Facebook