Կիևում և Օդեսայում ոստիկաններն արգելափակել են ՌԴ հյուպատոսությունները, որտեղ բաց են ՌԴ նախագահի ընտրություններին քվեարկելու համար նախատեսված ընտրատեղամասերը:
Օդեսայում փակ է Գագրինսկոե փողոցը, որտեղ տեղակայված է Ռուսաստանի դեսպանատունը: Փողոցի սկզբնամասում և վերջնամասում ճանապարհային արգելափակոցներ են տեղադրված: Շրջափակվել են նաև Կիևում դեպի ՌԴ դեսպանատուն տանող փողոցները:
Կիևում ՌԴ դեսպանատան դիմաց մետաղական պարիսպներ են դրվել:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ դեսպանատուն կարող են ներթափանցել միայն դիվանագիտական անձնագիր ունեցող ռուսաստանցիները:
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ մարտի 18-ին ոստիկանությունը չի թույլատրի ռուսաստանցիներին քվեարկել Կիևում, Խարկովում, Օդեսայում և Լվովում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում: