Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԿԸՀ-ն 15 երկրներից DDoS հարձակման է ենթարկվել

13:20, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
ՌԴ ԿԸՀ-ն 15 երկրներից DDoS հարձակման է ենթարկվել

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը նախագահական ընտրությունների նախաշեմին՝ գիշերը, DDoS հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան:

Նրա խոսքով՝ հարձակումն իրականացվել է 15 երկրներից:

Պամֆիլովան նշել է, որ դա եղել է «սպասարկման մերժում» տեսակի հարձակում: Նա նաև հայտնել է, որ հարձակումն իր գագաթնակետին է հասել մոսկովյան ժամանակով ժամը 02:20-ին:

6246 | 0
Facebook