Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը հայտարարել է «միջտիեզերական մեդիա-կայսրության» ստեղծման մասին

00:05, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
Իլոն Մասքը հայտարարել է «միջտիեզերական մեդիա-կայսրության» ստեղծման մասին

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը հայտարարել է մեդիա-բիզնեսով զբաղվելու մտադրության մասին: Նա «Թվիթեր»-ի իր էջում համառոտ թվիթ է հրապարակել՝ «Thud», իսկ ավելի ուշ բացատրել, որ դա «նոր միջտիեզերական մեդիա-կայսրության» անվանումն է: Մասքի ներկայացուցիչը նշել , որ նա չի կատակել, և Thud-ն իսկապես ընկերության անվանում է, սակայն հավելյալ բացատրութուններից հրաժարվել: Լրագրողներն արդեն պարզել են, որ դոմենների գրանցման GoDaddy տվյալների բազայում thud.com հասցեն արդեն ամրագրված է: Սակայն ձեռք բերողի մասին տվյալներ չկան:

Ավելի վաղ The Daily Beast-ը հայտնել էր, որ Մասքը ցանկանում է գնել ֆեյքային նորությունների The onion կայքը, սակայն ի վերջո վարձել է նրա մի քանի առանցքային աշխատակիցների իր նոր գաղտնի ծրագրի վրա աշխատելու համար: Մասնավորապես, Մասքի թիմում աշխատում են կայքի նախկին գլխավոր խմբագիրն ու գործադիր խմբագիրը: Վերջինները հայտարերել են, որ զբաղվելու են «նոր հումորային նախագծով»:

8135 | 0
Facebook