Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ երկրները կարող են «Նովիչոկ»-ի մատակարարները լինել

20:25, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ երկրները կարող են «Նովիչոկ»-ի մատակարարները լինել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Նովիչոկ» անվանումով քիմիական զենքի ծագման ամենահավանական աղբյուրների անուներ է տվել` Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան և հնարավոր է` ԱՄՆ-ը: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հետաքննության արդյունքում Ռուսաստանին վերաբերող ինչպե՞ս հնարավոր է նման եզրակացություն ստանալ, երբ նրանք մեզ չեն տվել այդ նմուշները: Ռուսաստանում երբևէ չի եղել «Նովիչոկ» անվանումով քիմիական զենքի ուսումնասիրություն: Տրամաբանորեն նրանք չունեն այդ նյութը, չպետք է լինի: Ի՞նչ նմուշներով նրանք համեմատեցին` այսպիսի եզրակացության գալու համար: Եզրակացությունը ծագում է ինքնին. գուցե նույնիսկ ոչ մի եզրակացություն, բայց հարցեր: Դա նշանակում է, որ նրանք ունեն նմուշներ, որոնք թաքցնում են, կամ այդ ամենն ընդհանրապես սուտ է` սկզբից մինչև վերջ»,- հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք` ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման համար Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանին` պնդելով, որ «Նովիչոկ» նյութերի խմբին պատկանող նյարդակաթվածային թույնը պատրաստված է ԽՍՀՄ-ում: Ռուսական կողմը հերքում է հանցանքին իր ներգրավվածությունը:

Ավելի վաղ Զախարովան Լոնդոնի գործողություններն անվանել է «տեղեկատվական և քաղաքական շոու» ​​և Ռուսաստանի դեմ ներկայացված մեղադրանքները՝ «բացարձակ խելացնոր»:

Շաբաթ օրը Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն կանչվել է ՌԴ ԱԳՆ:

8716 | 0
Facebook