10 տարվա համատեղ կյանքից հետո սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն բաժանվել է փեսացուից՝ Ջեյմի Մազուրոյից: Մոդելն ու գործարարն այդպես էլ չկարողացան պահպանել իրենց հարաբերությունները՝ չնայած նրան, որ երկու երեխա ունեն, գրում է Elle.ru-ն: «Եկավ մի ժամանակ, որ Ալեսանդրան որոշում կայացրեց՝ ապագայում ինքն ու երեխաները պետք է բաժանվեն Ջեյմից: Վերջին ամիսներին նրանք հազվադեպ էին հանդիպում: Ավելին, եթե մի ժամանակ Ալեսանդրան պարբերաբար լուսանկարներ էր տարածում իրենց համատեղ կյանքից, ապա այժմ դրանք բացակայում են: Բաժանման պատճառը կարող էր լինել նաև Ամբրոսիոյի աշխատանքը»,- պատմել են զույգին մոտ կանգնած աղբյուրները:
Ամիսներ առաջ սուպերմոդելը մեկնել էր հանգստի՝ երեխաների ու հարազատների հետ: