ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդից 20 միլիոն դոլար են պահանջել՝ ԱՄՆ նախագահի հետ սեռական կապի մասին տեղեկատվությունը չհրապարակելու մասին համաձայնությունը խախտելու համար, հայտնում է CNN-ը:
Փաստաթղթերը ներկայացվել են Լոս Անջելեսի Գերագույն դատարան:
Ավելի վաղ Քլիֆորդը դատական հայց էր ներկայացրել Թրամփի դեմ՝ պահանջով չեղյալ հայտարարել համաձայնությունը:
Թրամփի փաստաբանները պահանջել են գործը Քալիֆորնիայի դաշնային շրջանային դատարանին հանձնել: Նրանք նշել են, որ Քլիֆորդը խախտել է համաձայնությունն առնվազն 20 անգամ, որոնցից յուրաքանչյուրի համար պոռնոդերասանուհին պետք է մեկական միլիոն դոլար վճարի:
Ընդ որում, մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահի փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել էր, որ մեկ անգամ սեփական գրպանից 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհուն տեղեկությունը թաքցնելու համար: