Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալը կալանավորվել է

13:30, շաբաթ, 17 մարտի, 2018 թ.
ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալը կալանավորվել է

Երևան քաղաքի բնակիչ, «Ա. Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ. Խ-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաև ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը, որի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ. Խ-ն 2008թ. քննությամբ չպարզված օրը ներկայացել է «Ա.Ա» ՍՊԸ արտադրամաս և հայտնել, որ այսուհետ ինքն է զբաղվելու ՊՆ-ին կահույքի մատակարարման հարցերով և իրենց հետ աշխատելու համար պահանջել է պայմանագրով նախատեսված ընդհանուր գումարի 7%-ը: Ա. Ա-ն համաձայնել է, որից հետո, մինչև 2013թ., պայմանագրով վճարման ժամանակացույցով ընկերությանը փոխանցված գումարը ստանալուց հետո հանդիպել է Մ. Խ-ին և տվել գումարը՝ ըստ պայմանավորվածության:

Դրա դիմաց որպես հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահ, Մ. Խ-ն իր լիազորությունների շրջանակներում պայմանագրով նախատեսված ապրանքներն ընդունելու ժամանակ անձամբ կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերելով, որ մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում պայմանագրի տեխնիկական բնութագրերին, հայտնաբերված թերությունները վերացնելու համար արտադրանքը մատակարարին հետ հանձնելու փոխարեն ընդունել է այն և փոխանցել տնօրինման:

2018թ. փետրվարի 16-ին Մ. Խ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:

Նույն օրը վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018թ. փետրվարի 20-ին նշված որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018թ. մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, բեկանվել է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը և Մ. Խ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

| | |
6188 | 7
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 21:07, 17.03.2018
Dzer hhkakan mor@ q*uni hay azg@
Es inch poxer eq lapum ay ag.arki zavakner
29 million sovats tsarav ashxatoxits qerats
End hazar dranern e
vor chuneq viravor zonvornerin buzhelu hamar
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 21:28, 17.03.2018
Ba asum eq pox chka viravor zinvornerin buzhelu hamar...... Ay po.rniki zavakner
Es sovi matnvats zhoxovrdi hatsi poxn eq qerum tanum
29 million ashatoxots end ***o txa vogeni hazsr draner piti wrreq vor edqan pox havaqvi
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 21:43, 17.03.2018
29 million ashxatoxits....piti en b.ozi txa vigeni hazar draner@ qeren ......vor edqan pox havaqvi
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 21:41, 17.03.2018
Da ho menak chi kere edqan poxer@
Isk inchqan gortser el ka vor chi batsahaytvel
Sa e Ed b.ozi txa serzhi apahovats hayastan@
Ed agar.kin el uzum en norits pataten es husahat zhoxovrdi vzin
Ba inchi chpiti uzen
El um dnen vor sents anxnah talanen erkir@
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 08:21, 18.03.2018
Ev's mi apatsuyts vor xerzhin u ir shrjapat@ adrbejani jhud agentner en
Hatuk ishxanutsyan en ekel alievi poxerov
Vor nersits aviren hayastan erkir@
Vor@ masamb statsvel e
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin
Hayer miatseq serzhin maralni tststsnelu miamsyakin 08:26, 18.03.2018
Isk menq inch neq arel.... tufts hayers ????
Prkelu hamar mer tunn u hayreniq@ ???

Vacharel enq 10 hazar dravov mer xixch@ tasibn u apagan