Գև Գևորգյանը, ում սերը երգի ու երաժշտության հանդեպ վաղուց է դրսևորվել, պրոֆեսոիոնալ գործունեությունն սկսել է միայն 2017թ-ին: Առաջին տեսահոլովակը երկրպագուների դատին հանձնել է սեպտեմբերին՝ «Էս սիրունն ո՞վ ա», հաջորդը՝ մեկ ամիս անց և կոչվում էր «Այ այ այ»:
2018 թվականը ևս երգչի համար ստեղծագործական բուռն տարի է լինելու. նոր երգեր, տեսահոլովակներ, համերգային շրջագայություններ Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում:
Իսկ մինչ այդ, այսօր՝ մարտի 17-ին, երգիչը ներկայացրել է իր՝ «Երանի» երգի հիմնա վրա նկարահանված տեսահոլովակը:
Գև Գևորգյան - Երանի / Yerani
Ռեժիսորն Արեն Բայադյանն է, խոսքերի հեղինակը՝ Հարություն Հարությունյանը, երաժշտությունը՝ Կարեն Գրիգորյանի, երաժշտական պրոդյուսեր և գործիքավորող՝ Արման Էլբերտ, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, պրոդյուսեր՝ Դավիթ Մելքոնյան: