Վրաստանում «գազազած» ճոպանուղին մարդկանց այսուայնկողմ է շպրտել. 8 մարդ է հոսպիտալացվել
16:30, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Վրաստանում, Գուդաուրի լեռնադահուկային հագստարանում փչացել է զբոսաշրջիկներին դեպի վեր տանող ճոպանուղին: Այն սկսել արագ պտտվել, աթոռները, որոնց վրա մարդիկ են նստած եղել, հարվածել են իրար ու ցած թափվել: Մարդիկ գետնին են շպրտվել մեծ արագությամբ: Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Վրաստան»-ը, 8 մարդ է դիմել անետաձգելի բժշկական օգնության, նրանցից մեկն արդեն դուրս է գրվել: Մի քանիսը կոտրվածքներ են ստացել:
Վրաստանում «գազազած» ճոպանուղին մարդկանց այսուայնկողմ է շպրտել. 8 մարդ է հոսպիտալացվել