Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան պատասխանել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

15:20, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Մոսկվան պատասխանել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Մոսկվան՝ ի պատասխան Վաշինգթոնի հավելյալ պատժամիջոցների, «սև ցուցակում» կներառի մի խումբ ամերիկացի գործիչների: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ընդ որում, դիվանագետի խոսքով, Ռուսաստանը կգործի՝ հավասարության սկզբունքից ելնելով:

Ռյաբկովն ընդգծել է, որ պատրաստվող պատասխան միջոցները Մոսկվայի ընտրությունն ու Մոսկվայի մեթոդները չեն: «Մենք դա անում ենք ամերիկյան քաղաքական համառության և իրականությունն ընդունելու՝ ԱՄՆ-ի անպատրաստակամության պատճառով»,- ասել է Ռյաբկովը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն երեկ թարմացրել էր «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքն՝ այդպիսով ընդլայնելով հակառուսական պատժամիջոցները:

7030 | 0
Facebook