Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը նոր խոշոր պաշտոնանկություն է նախապատրաստում

14:05, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Թրամփը նոր խոշոր պաշտոնանկություն է նախապատրաստում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է պաշտոնանկ անել ազգային անվտանգության հարցով իր խորհրդական Հերբերթ Մքմասթերին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահն արդեն որոշում է կայացրել, սակայն Մքմասթերը պաշտոնը միանգամից չի լքի:

Թրամփը, ըստ պարբերականի տեղեկությունների, մտադիր է սպասել որոշ ժամանակ, որպեսզի «չնվաստացնի Մքմասթերին և հիմնովին մոտենա նոր թեկնածուի ընտրությանը»:

Թրամփի ծրագրերին ծանոթ աղբյուրների հաղորդմամբ՝ նոր խորհրդականի պաշտոնում դիտարկվում են ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի և երկրի ազգային անվտանգության հարցով խորհրդի պատասխանատու քարտուղար Քիթ Քելոգի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ Թրամփն օրեր առաջ պաշտոնանկ արեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, բացի այդ, հայտնի դարձավ, որ նա մտադիր է պաշտոնից ազատել նաև ԱՄՆ գլխավոր դատախազին:

7440 | 0
Facebook