Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի և Սիրիայի սահմանին ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

10:20, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Իրաքի և Սիրիայի սահմանին ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

Իրաքի և Սիրիայի սահմանի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել, որում 7 մարդ է գտնվել: Այս մասին՝ հղում անելով ամերիկյան հրամանատարությանը, հայտնել է CNN-ը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կործանվել է HH-60 Black Hawk ուղղաթիռը, ընդ որում, նշվում է, որ ռազմական ուղղաթիռը չի խոցվել:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական թիմեր: Ուղղաթիռի կործանման պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում:

Իրաքի և Սիրիայի սահմանին ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել
7995 | 0
Facebook