ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է Սկրիպալի թունավորման հետաքննությանը: Նա ներկայացրել է ՆԱՏՕ-ի գործունեության մասին տարեկան զեկույցը, որի ժամանակ նշել է, որ դաշինքը նոր «սառը» պատերազմ և Ռուսաստանի հետ սպառազինության մրցավազք չի ցանկանում, հաղորդում է ТАСС-ը:
Ընդ որում, ՆԱՏՕ-ում Սկրիպալի դեպքը, որում մեղադրում են Մոսկվային, մարտահրավեր են անվանել:
«Մարտահրավերներից մեկը Ռուսաստանի պահվածքն է, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած վերջին դեպքը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգին հարց են ուղղել, թե արդյոք նա վստահ է, որ ռուս նախկին հետախույզին թունավորած նյութն արտադրվել է հենց Ռուսաստանում: Նա պատասխանել է, որ վստահում է այդ գործով բրիտանական հետաքննությանը: