Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան արգելափակել է Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը «Սկրիպալի գործով»

11:30, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
Մեծ Բրիտանիան արգելափակել է Ռուսաստանի առաջարկած հայտարարությունը «Սկրիպալի գործով»

Լոնդոնն արգելափակել է Մոսկվայի առաջարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետաքննության նախագիծը, հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Ֆյոդոր Ստրժիժովսկին:

Նրա խոսքերով, բրիտանական պատվիրակության առաջարկած փոփոխությունները խաթարել են փաստաթղթի իմաստը, «որով առաջարկվել է պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միասնությունն այս հարցում»:

Հիշեցնենք՝ մարտի 4-ին ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերն անգիտակից վիճակում գտել են Անգլիայի Սոլսբերի քաղաքում: Բրիտանացի իրավապահների տեղեկությունների համաձայն, նրանք թունավորվել են Ռուսաստանում արտադրված նյարդային համակարգը կաթվածահար անող նյութով:

2006-ին Սկրիպալն ապաստան է ստացավ Մեծ Բրիտանիայում, իսկ 2010 թվականին փոխանակվել Վաշինգթոնում ձերբակալված ռուս գործակալների հետ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին խորհրդարանում իր ելույթում մեղադրել էր Ռուսաստանին՝ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ ներգրավվածության համար:

Լոնդոնում դեսպանությունը նոտա է հղել Արտաքին գործերի նախարարությանը՝ նշելով համատեղ հետաքննության անհրաժեշտությունը:

Նշենք նաև, որ Լոնդոնը պահանջում է արտաքսել 23 ռուս դիվանագետների, դադարեցնել բոլոր շփումները:

5545 | 2
Facebook