Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանուն Միհրան Պողոսյանի՝ Լոնդոնում սովորող որդու

14:00, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Հանուն Միհրան Պողոսյանի՝ Լոնդոնում սովորող որդու

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննության է առել պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

Հիշեցնենք՝ առաջարկվում է թույլ տալ, որ 18 տարին լրացած օտարերկրյա պետությունում սովորող դպրոցականներն ավարտեն ուսումը, նոր զորակոչվեն բանակ:

Առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին՝ Ձեր երեխաները դրսո՞ւմ են սովորել, որ այդպես շահագրգռված եք, Պողոսյանն ասել էր. «Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն դրսում... Ես նաև ձեր երեխաների համար եմ ներկայացրել. պետք չէ մասնավորեցնել»:

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ պատգամավորը նույնը կրկնեց: Իսկ երբ հետաքրքրվեցին՝ այս պահին Ձեր որդին արդեն Լոնդոնո՞ւմ է սովորում, չարձագանքեց ու հեռացավ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և առաջարկել այն ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում:

7487 | 1
Facebook