Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռե՛քս, կե՛ր աղցանը». Թրամփը Թիլերսոնին ստիպել է ոչ թարմ աղցան ուտել

14:15, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
«Ռե՛քս, կե՛ր աղցանը». Թրամփը Թիլերսոնին ստիպել է ոչ թարմ աղցան ուտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ստիպել է «Կեսար» աղցան ուտել, որպեսզի չվիրավորի հանդիպման մասնակիցներին:

Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի խորհրդարանում ընդունելության ժամանակ Թրամփն անհանգստացել է, որ աղցանը չուտելը կարող է վիրավորել չինական պատվիրակությանը և կոչ է արել նախկին պետքարտուղարին ուտել ոչ թարմ աղցանը:

«Ռե՛քս, կե՛ր աղցանը»,- պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքը:

Wall Street Journal-ն այդպիսով նշում է Թրամփի և նախկին պետքարտուղարի միջև «լարված հարաբերություններն ու տարաձայնությունները»:
     Հիշեցնենք, որ երեկ Թրամփը պաշտոնանկ արեց Ռեքս Թիլերսոնին՝ նրա փոխարեն նշանակելով Մայք Փոփեոյին: Թրամփը նաև հայտնել էր պաշտոնանկ անելու պատճառը:

9757 | 5
Facebook