Apple կորպորացիան հայտնել է WWDC 2018 մշակողների համար ամենամյա միջոցառման ամսաթիվը:
Համաժողովը տեղի կունենա ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում McEnery Convention Center կենտրոնում 2018թ. հունիսի 4-8-ը:
Անցած տարի WWDC-ն անցկացվեց Քալիֆորնիայի նույն քաղաքում:
Ակնկալվում է, որ սրահում կհավաքվի ավելի քան 6 հազար հյուր, որոնց թվում՝ Apple-ի հազարավոր մշակողներ:
Մասնակիցների գրանցումը կավարտվի մարտի 22-ին:
Ենթադրվում է, որ շնորհանդեսին կներկայացվեն ընկերության օպերացիոն համակարգերի նոր տարբերակները՝ macOS, iOS, watchOS և tvOS: Վերլուծաբանները նաև ակնկալում են, որ շնորհանդեսին կներկայացվեն Apple-ի նոր սմարթֆոնները: