Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել

21:15, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել

«2017 թվականի մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է, չնայած որ Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են տուժող»,- այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն այսօր հետաձգվել է դատախազի, քննիչի և տուժող Լիլիա Դրամփյանի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը կնշանակվի ապրիլի 18-ին:

| | |
2914 | 0