Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Բազալտե սյուները խորհրդանշում են «Հաց բերողի» բարությունն ու մարդկային վերաբերմունքը». Անահիտ Թարխանյան

17:00, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
«Բազալտե սյուները խորհրդանշում են «Հաց բերողի» բարությունն ու մարդկային վերաբերմունքը». Անահիտ Թարխանյան

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին նվիրված հուշակոթողի մանրակերտը, որն այսօր ցուցադրվել է ՀՀ Ճարտարապետների միությունում և դրվել հանրային քննարկման, կներկայացվի Երևանի քաղաքապետարան՝ Մաշտոցի պուրակում տեղադրելու առաջարկով:

«Հաց բերողի» հուշակոթողի մանրակերտը կդրվի հանրային քննարկման
«Հաց բերողի» հուշակոթողի մանրակերտը կդրվի հանրային քննարկման

Հուշակոթողի նախագծի հեղինակ, ճարտարապետ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, այժմ կալանավորված Անդրիաս Ղուկասյանի կինն՝ Անահիտ Թարխանյանն ու «Հաց բերողի» մտերիմները քաղաքապետարանից դրական պատասխան են ակնկալում. «Որքան էլ որ Արթուր Սարգսյանի անունը կապվում է «Սասնա ծռեր»-ի հետ, միևնույն է, ինքը կապ չուներ ապստամբության, վերջիններին օժանդակելու հետ, ինքն ուղղակի քայլ է կատարել՝ հաց է հասցրել մարդկանց»,- նշել են Արթուր Սարգսյանի մտերիմները:

«Հաց բերողի» հուշակոթողի մանրակերտը կդրվի հանրային քննարկման
«Հաց բերողի» հուշակոթողի մանրակերտը կդրվի հանրային քննարկման

Հուշարձանը բազալտից և ապակուց բաղկացած 81 սյուն է, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշելու է Արթուր Սարգսյանի բնավորության գծերը: «Բազալտե այդ սյուները խորհրդանշում են այն բարությունը, այն հումանիստական, մարդկային վերաբերմունքը, որը որպես սկզբունք, Արթուրը դրսևորում էր իր ամբողջ կյանքի ընթացքում»,- ասել է Անահիտ Թարխանյանը: Դերասանուհի Թամար Հովհաննիսյան էլ հավելել է, որ կոթողը տեղադրվելու է ջրավազանի վրա, ինչը խորհրդանշական իմաստ ունի. «Այսինքն՝ ջրերից դուրս է գալիս ուժեղ, կամային մի բնավորություն, էություն և ապակիի միջոցով նորից մաքրվում և բարձրանում այնտեղ՝ դեպի հավերժություն՝ մեզ թողնելով իր պատգամները, որ մարդը մարդու նկատմամբ պետք է լինի ոչ թե գազան, ոչ թե թալանելու մտադրությամբ պետք է մոտենա, այլ՝ նրան օգնելու, ձեռք մեկնելու»:

«Հաց բերողի» հուշակոթողի մանրակերտը կդրվի հանրային քննարկման
«Հաց բերողի» հուշակոթողի մանրակերտը կդրվի հանրային քննարկման

Հիշեցնենք` 2016թ. Արթուր Սարգսյանն` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը: «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր վերջիններին օժանդակելու համար: Առողջական բազմաթիվ խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանն, ի վերջո, ազատ արձակվեց, սակայն մահացավ 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։

| | |
3084 | 0