Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ԱԺ-ում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել». Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանին

14:00, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
«Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ԱԺ-ում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել». Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է 2rd.am-ի հարցերին.

- Պարոն Սողոմոնյան, մարտի 3-ին ՀՀ ԱԺ-ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Ինչպես հայտնի է, նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը:

- Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում:

- Մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նրա այդ նախաձեռնությունը:

- Անկեղծ ասած, Փաշինյանի գործողություններն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը:

10881 | 2
Facebook