Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում հայտնաբերվել է թուրքական ինքնաթիռի «սև արկղը»

09:50, երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ.
Իրանում հայտնաբերվել է թուրքական ինքնաթիռի «սև արկղը»

Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հաղորդմամբ՝ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված թուրքական ինքնաթիռի «սև արկղը», փոխանցում է IRNA գործակալությունը:

«Սև արկղը» կփոխանցվի թուրքական իշխանություններին հետագա հետաքննության համար:

Ակնկալվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները կժամանեն Իրան մոտակա ժամերին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները: Հաղորդվել է նաև, որ զոհերից մեկը եղել է թուրքական Basaran հոլդինգի ղեկավարի դուստրը:

5011 | 0
Facebook