Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները

16:30, կիրակի, 11 մարտի, 2018 թ.
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև անցել հանդիպակաց մյուս երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Mercedes մակնիշի 34 AR 515 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Range Rover-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի՝ 1 հոգի Range Rover-ի մեջից, 1-ը՝ Mercedes-ի, տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Ըստ ականատեսների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով Range Rover-ի վարորդի հետ մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:

Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը:

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վթարի են ենթարկվել հարսանիքի մասնակիցները
| | |
18014 | 0