Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Ավտոտեխսպասարկման կետի չորանոցում ամբողջությամբ այրվել է «Grand Cherokee» մեքենան

10:45, կիրակի, 11 մարտի, 2018 թ.
Ավտոտեխսպասարկման կետի չորանոցում ամբողջությամբ այրվել է «Grand Cherokee» մեքենան

Մարտի 10-ին՝ ժամը 21:32-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում՝ ավտոտեխսպասարկման կետում, ներսում կան ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 98/8 հասցեում գտնվող «DG» ավտոտեխսպասարկման կետում գտնվող չորանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22:12-ին:

Ավտոտեխսպասարկման կետի չորանոցում այրվել է «Grand Cherokee» մակնիշի 12 AT 112 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ, ջերմահարվել է չորացնող սարքը, չորանոցի (մոտ 70 քմ) տանիքի և պատերի թիթեղյա երեսպատումն՝ ամբողջությամբ, յուղման կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 70 քմ) և ստենդավորման կետի կախովի առաստաղը (մոտ 10 քմ):

| | |
5245 | 0