Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Գյումրու թատրոնը մարտ-ապրիլին հյուրախաղային 6 ներկայացում կունենա Երևանում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում

23:10, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Գյումրու թատրոնը մարտ-ապրիլին հյուրախաղային 6 ներկայացում կունենա Երևանում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ժան Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի «Բարև MAMA» կատակերգությունը մարտի 22-ին կներկայացնի Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մարտի 23-24-ին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում (այստեղ ներկայացումը «Արցախ իմ սեր»ծրագրի շրջանակում է, և տոմսերի ամբողջ հասույթը կուղղվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի նորգմանը) ։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ ապրիլի 4-ին, իսկ ապրիլի 14-ին և 15-ին Երևանի կամերային թատրոնի դահլիճում կներկայացվի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» լիրիկական ֆանտազիան։

Ի դեպ, վերջինը Գյումրու դրամատիկականի և Կամերային թատրոնի նախաձեռնած «Ներկայացումների փոխանակում» ծրագրի փորձնական հյուրախաղն է, որի հաջողության դեպքում տարվա ընթացքում ևս մի քանի փոխադարձ հյուրախաղեր կիրականացվեն, հայտնում է Մշակույթի նախարարությունը:

| | |
2071 | 0