Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Արագածոտնում վրաերթի են ենթարկվել ամուսինը, կինը և 6-ամսական երեխան

16:45, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Արագածոտնում վրաերթի են ենթարկվել ամուսինը, կինը և 6-ամսական երեխան

Այսօր տեղեկացրել էինք, որ երեկ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լեռնիկ Ձվակիրյանի վարած Mercedes մակնիշի 45 ԼD 500 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողային հատվածին, վրաերթի ենթարկել ավտոմեքենայից դուրս եկած Լ. Ձվակիրյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Լ. Ձվակիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Աշտարակի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։ Պարզվել է՝ նա Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ում Աշտարակի ոստիկանները Ա. Երիցյանի գլխավորությամբ հայտնաբերել են գյուղում, իսկ նրա վարած ВАЗ 21013 մակնիշի 35 MD 078 համարանիշի ավտոմեքենան Աշտարակի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հայտնաբերել են Ագարակ գյուղի գերեզմանոցների մոտ։ Կայքը հայտնում է նաև, որ մինչ ոստիկանները կհայտնաբերեին Ա. Կարապետյանին, դեպքի վայրում վրաերթի են ենթարկվում Լ. Ձվակիրյանի կինը՝ 27-ամյա Լուսինե Աբրահամյանն ու նրա 6 ամսական տղան։ Կինը, նկատելով վրաերթի ենթարկված ամուսնուն, երեխայի հետ վազել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, այդ ժամանակ նրանք վրաերթի են ենթարկվում Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արտակ Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 54 TT 777 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Այս դեպքում վարորդ Ա. Հովսեփյանը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այս դեպքի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 2 վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է՝ փախուստի դիմած Ա. Կարապետյանը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Ա. Հովսեփյանը եղել է սթափ վիճակում։ Նշված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կայքի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը սովորում է Հայաստանի Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսում։ 22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ով վրաերթը կատարելուց հետո դիմել էր փախուստի:

| | |
7683 | 0