Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Սիրիայում ԱՆ-26-ի կործանման նախնական պատճառը

15:45, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Հայտնի է Սիրիայում ԱՆ-26-ի կործանման նախնական պատճառը

Սիրիայում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետաքննության առաջին արդյունքները ցույց են տվել, որ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հաղորդում է «Коммерсант»-ը՝ հղում անելով ռազմատրանսպորտային ավիացիայի աղբյուրին:

«Ենթադրվում է, որ թռիչքի մեկնարկի ժամանակ ինքնաթիռի թևերից մեկն անհայտ պատճառներով կոտրվել է, որից հետո Ան-26-ը կտրուկ փոխել է ուղղությունը մի քանի հարյուրավոր մետր բարձրության վրա»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը կործանվել էր մարտի 6-ին Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում վայրէջքի ժամանակ: Տեխնիկական անսարքությունը ավիավթարի պատճառի հիմնական վարկածներից էր:

6440 | 0
Facebook