Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

13-ամյա աղջիկը դեղահաբեր ընդունելու միջոցով փորձել է ինքնասպան լինել

11:30, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
13-ամյա աղջիկը դեղահաբեր ընդունելու միջոցով փորձել է ինքնասպան լինել

Կոտայքում 6-րդ դասարանի աշակերտուհին ինքնասպանության փորձ է արել: Մարտի 9-ին, ժամը 16։00-ի սահմանում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Կոտայքի մարզի բնակիչ, 13-ամյա Մ. Մ.-ն նույն օրը, ժամը 14։30-ի սահմանում տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ազալեպտին» տեսակի 10-ից ավելի դեղահաբ։

6227 | 1
Facebook