Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու համար

13:25, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտապես միջամտում է Ռուսաստանի ընտրություններին: Այս մասին նա ասել է NBC News հեռուստաալիքի հետ զրույցում:

«Մենք ամենաբարձ մակարդակներից ասացինք ԱՄՆ-ին. «Դուք մշտապես միջամտում եք մեր քաղաքական կյանքին»: Պատկերացնում եք՝ նրանք նույնիսկ դա չեն հերքում»,- ասել է Պուտինը:

Նա հերթական անգամ հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: «Մենք ունենք սկզբունքներ, որոնցով մենք ոչ ոքի թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին: Եվ մենք ևս չենք միջամտում ուրիշների գործերին: Մենք մեր առջև նման նպատակ չենք դնում: Հանուն ինչի՞: Միջամտել՝ միջամտելու համա՞ր: Ի՞նչ նպատակով»,- ասել է ՌԴ նախագահը:

Բացի այդ, Պուտինը նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է ԱՄՆ-ն:

7323 | 0
Facebook