Ստամբուլի դատարանն ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի պայմանական ազատ արձակման մասին որոշում է ընդունել: Նրա հետ միասին ազատ է արձակվել նաև թերթի լրագրող Ահմեդ Շիկը, հաղորդում է Daily Sabah-ը:
Միևնույն ժամանակ, թերթի գործադիր տնօրեն Աքըն Աթալայը մնացել է կալանքի տակ՝ մինչև դատավճռի կայացումը:
Նշենք, որ թուրքական «Cumhurriyet» թերթի 17 աշխատակիցների նկատմամբ դատական գործընթաց էր սկսվել անցած տարվա հուլիսին: Ստամբուլի դատարանը նրանց մեղադրում է Թուրքիայում արգելված PKK և FETO կազմակերպությունների հետ կապի համար: