Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի. նա վաճառքի է հանել ունեցվածքը՝ ավտո­մեքենաներ, շինություններ, հողեր. «Ժամանակ»

10:35, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի. նա վաճառքի է հանել ունեցվածքը՝ ավտո­մեքենաներ, շինություններ, հողեր. «Ժամանակ»

«Թեև Գյումրիի նախկին քա­ղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամե­նայնիվ, «Ժամանակ»-ի տեղե­կություններով, նրա գործերն այնքան էլ լավ չեն: Տևական ժամանակ է՝ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտո­մեքենաներ, հողատարածքներ, շինություններ: Ընդ որում՝ ավ­տոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների կայքում, իսկ նշված հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանում էր ան­ձամբ Վարդան Ղուկասյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
4368 | 0