Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ադրբեջանում «հակահարձակման» սցենարով զորավարժություն կանցկացվի

19:05, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Ադրբեջանում «հակահարձակման» սցենարով զորավարժություն կանցկացվի

Մարտի 12-ից 17-ին Ադրբեջանում կանցկացվեն ԶՈւ խոշորամասշտաբ վարժանքներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կներգրավվի շուրջ 25 հազար զինծառայող, մինչև 250 միավոր տանկ, այլ զարահատեխնիկա: Փոխանցում է Razm.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին:

Համաձայն հաղորդագրության՝ վարժանքներին կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ:

Վարժանքներին, համաձայն ադրբեջանական կողմի, բացի նշված զինտեխնիկայից նաև կներգրավեն շուրջ 1000 միավոր հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիոն տեխնիկա:

Համաձայն հայտարարվող սցենարի՝ ադրբեջանական ստորաբաժանումները «պետք է կանգնեցնեն պայմանական հակառակորդի հարձակումը և հակահարվածի միջոցով վերականգնեն ձեռնտու հատվածներում իրենց վերահսկողությունը»:

Վարժանքները նախատեսվում է, այսպիսով, անցկացնել «հակահարձակման» սցենարով՝ «բարդ լեռնային պայմաններում»:

Ադրբեջանը վերջին տարիներին տարվա ընթացքում մեկ-երկու նմանատիպ խոշոր զորավարժություն է անցկացնում: Այստեղ հատկանշական է, որ անցած երկու տարիների խոշոր վարժանքները, ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների, ավելի շատ հարձակողական բնույթի էին, իսկ այս մեկը՝ հակահարձակողական է:

| | |
3626 | 0