Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

10:35, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու առաջարկը, հաղորդում է Reuters-ը: Հանդիպումը տեղի կունենա մինչև այս տարվա մայիս՝ Կորեական թերակղզուց միջուկային զենքի դուրսբերման շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը հանդիպման առաջարկով նամակ էր ստացել Կիմ Չեն Ինից: ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից «պոտենցյալ դրական ազդակներ է տեսնում, թեև կողմերը հեռու են բանակցելուց» և որ առաջին քայլը շփում է լինելու, ոչ թե բանակցությունը:

13096 | 0
Facebook