Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. Նիկոլ Փաշինյանը 2 ժամ հերթ է կանգնել. «ՉԻ»

09:30, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. Նիկոլ Փաշինյանը 2 ժամ հերթ է կանգնել. «ՉԻ»

«Չորորդ իշխանություն»-ը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգ կատարած գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է: Նա բուժզննում է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնում նրան տեսության է գնացել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա ստիպված երկու ժամ հերթ է կանգնել, քանի որ Սասուն Միքայելյանին այցելողների թիվն աննախադեպ մեծ է եղել: Երկու ժամ հիվանդասենյակի մոտ սպասելուց հետո Փաշինյանը Միքայելյանի հիվանդասենյակում մնացել է ևս երկու ժամ, ինչի հետևանքով այդտեղ կրկին մեծ հերթ է գոյացել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5813 | 1
Facebook