Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հետաքրքիր է

Այսօր Արաս Օզբիլիսի ծննդյան օրն է

12:00, ուրբաթ, 09 մարտի, 2018 թ.
Այսօր Արաս Օզբիլիսի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան 28-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի և մոլդովական «Շերիֆ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ Արասը ծնվել է 1990 թվականի մարտի 9-ին՝ Ստամբուլում՝ հայկական ընտանիքում։ Նա սերում է Տիգրանակերտի տոհմից։ Իրեն անվանակոչել են Արաքս գետի անունով։ Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքը տեղափոխվել է Հոլանդիա: Արասը 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել «ՀՎՎ Հոլանդիա» թիմում։ 8 տարեկանում Արասը տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»:

2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստացել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից՝ մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին։ Մինչ այդ նա երբեք չէր եղել Հայաստանում, բայց հույս ուներ ամրապնդվել Հայաստանի երիտասարդ հավաքականում։ 2011 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Օզբիլիսը պետք է ընտրի Հոլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև։ Օզբիլիսն իր նորամուտի հանդիպումն անց է կացրել 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Կանադայի հավաքականի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ։

| | |
2624 | 0
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am