Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել իշխանությունը կանանց հանձնել

15:55, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել իշխանությունը կանանց հանձնել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ շնորհավորելով կանանց Միջազգային տոնը, հայտարարել է, որ գենդերային հավասարության հասնելու համար կանանց անհրաժեշտ է իշխանական իրավասություններ հանձնել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նորությունների ծռայության հաղորդագրության մեջ:

«Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ իշխում են տղամարդիկ: Դա վերաբերում է ինչպես կառավարություններին, պետական մարմիններին ու մասնավոր ոլորտներին, այնպես էլ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին ՄԱԿ-ն է: Այդպիսով, գենդերային հավասարության գլխավոր հարցը իշխանության հարցն է: Եվ այդ իսկ պատճառով մեր գլխավոր խնդիրն է կանանց իշխանությունը հանձնելը»,- ասել է Գուտերեշը:

Նա նաև նշել է, որ կազմակերպությունն արդեն հասել է գենդերային հավասարության ավագ ղեկավարների խմբում, և այժմ այն մտադիր է հասնել նույն հավասարությանը ողջ աշխարհում:

6651 | 0
Facebook