Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա եղբայրը հրկիզել է քրոջ հագուստներն, իրերն ու տունը

13:50, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա եղբայրը հրկիզել է քրոջ հագուստներն, իրերն ու տունը

Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, որ մինչ կժամանեին իրավասու մարմինների ներկայացուցիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն և այրել է տունը։ Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։ Հասմիկ Պ-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։

| | |
4152 | 0
Ideal համակարգ