Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ընդդիմության առաջարկը

14:00, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ ընդդիմության առաջարկը

Սերբիայի խորհրդարանը մերժել է ընդդիմությանը առաջարկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Վերջին տասնամյակում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են սերբական խորհրդարանում, սակայն դրանք մշտապես մերժվել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը:

Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով ներկայումս գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը: «Ազատության» սերբական ծառայության հետ զրույցում Զիվկովիչը կարևորել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ այդ ողբերգությունը ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ամերիկյան նահանգների մեծամասնությունը:

Հիշեցնենք՝ Սերբիայի նախագահը մեկն էր այն օտարերկրյա առաջնորդներից, ովքեր 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

| | |
3107 | 0