Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Որքան շատ լինեն կանայք քաղաքականության մեջ, ավելի առաջընթաց կունենանք». Զարուհի Փոստանջյան

13:00, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
«Որքան շատ լինեն կանայք քաղաքականության մեջ, ավելի առաջընթաց կունենանք». Զարուհի Փոստանջյան

«Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ փոխում է քաղաքականության դիմագիծը. որքան շատ լինեն կանայք քաղաքականության մեջ, ավելի առաջընթաց կունենանք, ինչն ապացուցված է բազմաթիվ երկրների փորձով: Կանանց մասնակցությունը քաղաքականությունում ոչ միայն ուղղակի անհրաժեշտություն է, այլ բխում է պետության շահերից»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում շնորհավորելով կանանց Մարտի 8-ն, ասել է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նա անդրադարձել է նաև ավագանու նիստի հայտնի միջադեպին ու Գոռ Վարդանյանի հայտարարությանը, թե ինքն այդ օրն իրականացրել է հակաահաբեկչական գործողություն. «Ես չգիտեմ՝ Գոռ Վարդանյանը որ ոլորտի մասնագետ է, բայց եթե նույնիսկ այդպիսի ունակություններ ունի, ապա դա այն անձինք կարող են կիրառել, ովքեր ի պաշտոնե լիազորված են, իսկ նա որևէ կերպ լիազորված չէր հարկադրանք կիրառել, առևանգել և նետել գետնին»,- ասել է Փոստանջյանը:

Խոսելով համահայկական ընդվզման իրազեկման ակցիայի արդյունքներին՝ քաղաքական գործիչն ասել է. «Հայ ազգը չպետք է սպասի որևիցե քաղաքական ուժի լիդերության, ամեն մեկն ինքը պետք է շարժումն առաջնորդի: Պետք է վճռենք առաջ գնալ, ոչ թե շարունակենք մնալ այս ապօրինի իշխանության լծի տակ»:

| | |
1485 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացի 15:47, 08.03.2018
Զարուհի ջան. եթե քո կողքին, քո նման գոնե հարյուր կին էլ ունենայինք, մեր ժողովուրդը հաստատ դուրս կգար այս ...............ից:
chari verj@
chari verj@ 16:23, 08.03.2018
Isk qaxaqakanutsyan mej ur e txamard ???????