Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Գլուխ եմ խոնարհում ձեր առջև, սիրելի՛ կանայք». Սերժ Սարգսյանի ուղերձը

10:35, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
«Գլուխ եմ խոնարհում ձեր առջև, սիրելի՛ կանայք». Սերժ Սարգսյանի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ եմ խոնարհում ձեր առջև:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:

Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր և բարօրություն»,- նշել է նախագահը:

| | |
1736 | 7
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
chari verj@
chari verj@ 11:10, 08.03.2018
To du glux unes vor xonarhum es....ay tsinik vori txa
Es um es shnorhavorum
Tikunqits xpvats hay zinvori mor@
chari verj@
chari verj@ 11:14, 08.03.2018
Te kamjits netvats mor u axja ton@
Ed tsinik shnhavoranqnerd ver kal..... mttsra vord
hasmik
hasmik 14:35, 08.03.2018
Shnorhavorum em mer bolor bazmazavak mayrerinmarti 8-artiv,shnorhavorum em naev naev ayn mayrerin,voronc zavakner@ pashtpanum en mer hayreni sahmanner@,hamberutyun dzez im qaj hamberatar mayrer
chari verj@
chari verj@ 15:44, 08.03.2018
Isk aveli harmar tex Che's gtel shnhavorelu ay poqratarov marduk
Es kexti shorhavoranqi tak piti shorhavoreir ???????
hasmik
hasmik 20:10, 08.03.2018
chari verj du chhaskacar te inchu em shnorhavoranqs grel henc ays hodvaci tak?.Mi qich vor ugheght ashxatacnes,indzanic nereghutyun kxndres.
chari verj@
chari verj@ 20:35, 08.03.2018
Ba es karam enqan uxexs ashxatatsnem vor karoxanam qeznits nerexutsyun xndrem
Mi gutse du batsatres